Անցկացվել է էթիկայի հանձնաժողովների գործունեո...

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է քննարկում՝ նվիրված էթիկայի հանձնաժողովների գործունեության բարելավմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

2023-2026 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսվում է բարելավել էթիկայի հանձնաժողովների գործունեությունը, իսկ գործողությամբ նախատեսվում է պետական ծառայության առանձին տեսակներում, համայնքային ծառայություններում, ՏԻՄ ավագանիներում ձևավորել էթիկայի հանձնաժողովներ, որոնք ի թիվս այլնի՝ կքննեն նաև բարեվարքության համակարգի տարրերին առնչվող խախտումները։ Միաժամանակ ռազմավարական մեկ այլ գործողությամբ՝ նախատեսվում է ապահովել տարբեր ծառայությունների տեսակներում առկա վարքագծի կանոնների համապատասխանեցումը ԿԿՀ կողմից մշակված հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններին:

Նախարարի տեղակալը նշել է, որ աշխատանքային քննարկումը հնարավորություն կտա վեր հանել գործնականում էթիկայի հանձնաժողովների ստեղծման, ինչպես նաև վերջիններիս գործառույթների իրականացման հետ կապված իրավական ու գործնական խնդիրները և գտնել դրանց հնարավոր լուծումները։