Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Լոռու մարզում հանդիպել է մարզում տեղի ունեցած հեղեղումներից տուժած բնակավայրերի բնակիչների հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
«Մայիսի 31-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Լոռու մարզի աղետի գոտի:
ՄԻՊ-ն աշխատակազմի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել հեղեղումներից տուժած վայրերում։
Պաշտպանը հանդիպել է բնակիչների հետ՝ իրավունքների հետ կապված խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։



