Անահիտ Ավանեսյանը կոչ է անում Ամանորին աղ քիչ...

Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ այն հաճախ գերազանցում է օրական թույլատրելի չափաբաժինը և կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների, այս մասին իրազեկում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

ԱՀԿ-ի տվյալներով՝ աղի օգտագործումն օրական չպետք է գերազանցի 5 գրամը, սակայն մեր երկրում աղի միջին օգտագործումը գերազանցում է այդ չափը գրեթե կրկնակի՝ հասնելով 9,8 գրամի:

«Աղի ավելցուկը կարող է բարձրացնել`

սրտանոթային հիվանդությունների,
արյան գերճնշման,
սրտի իշեմիկ հիվանդության,
ինֆարկտի և ինսուլտի առաջացման հավանականությանը:

Հետևաբար, կարևոր է սահմանափակել աղի օգտագործումն ուտեստներում։

Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն փորձե՛ք օգտագործել համեմունքներ` սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ, համեմի սերմ, նեխուրի աղ, դարչին»,- ասվում է հաղորդագրությունում։