Անահիտ Ավանեսյանի եւ Արմենուհի Կյուրեղյանի լե...

ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ ցանկացած փաթեթից օգտվելուց առաջ պետք է գնալ պոլիկլինիկաներ՝ նախնական բուժստուգումների։

«Արդյո՞ք մեր պոլիկլինիկաները հունվարի 1-ից այս մեծ մասշտաբի աշխատանքին պատրաստ են, թե՞ ոչ։ Հաշվարկներ կա՞ն՝ ինչ կարգի հերթեր են գոյանալու։

Եթե նույնիսկ պատրաստ ենք, մենք տեխնիկապես, մասնագետների առումով, խնդիր ունենք, թե՞ ոչ։ Արդյո՞ք նախատեսվում է  այդ բժիշկների, բուժաշխատողների աշխատավարձի բարձրացում. այս մարդիկ էապես ավելի մեծ ծավալի աշխատանք են իրականացնելու»,-  այս հարցերը պատգամավորն ուղղեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։