Ամուլսարի հարցով եզրակցությունը կստանանք մինչ...

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Այս մասին Politik.am -ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը.

«Նախնական եզրկացության մասին Քննչական կոմիտեն դեռ ամսվա սկզբին հայտարարություն էր տարածել, սակայն ամբողջական եզրակցությունը կստանանք պայմանագրով սահմանված ժամկետներում, այն է` հունիսի 28-ը»,- ասաց Հարությունյանը:

Փաստաթղթային եզրակացությունը ամբողջությամբ ստանալուց հետո Քննչական կոմիտեն հանդես կգա հայտարարությամբ: