Fancy Bear հաքերային խումբը, որը պատկանում է Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչությանը (ГРУ), այս ամառ հարձակումներ է իրականացրել Հայաստանի, Ուկրաինայի և Տաջիկստանի պետական կառույցների վրա։ Այս մասին, այսօր` դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նա հավելեց, որ այս հաքերային խումբը 10 տարվա ընթացքում մի քանի անգամ լուրջ հարձակումներ է իրականացրել Հայաստանի, այդ թվում՝ պետական կառույցների վրա։
«Մենք դա գիտենք միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցից»,- ընդգծեց Մարտիրոսյանը։
Փորձագետը նաև ասաց, որ մինչ Ադրբեջանի հարձակումները Արցախի վրա, հարձակումներ են հայտնաբերվել Հայաստանի և Արցախի պետական կառույցների վրա, որոնք, ըստ ամենայնի, այնքան էլ հաջող չեն եղել։



