Օձուն համայնքի Ամոջ գյուղի բնակչության կեսը այս պահի դրությամբ ջուր չունի: Խմելու ջուրը առկա է, խնդիրը ջրամատակարարման ներքին և գլխավոր ցանցի քայքայված լինելն է:
Մեր ջուրը գալիս է բնական աղբյուրներից, «Վեոլիա ջրի» հետ կապ չունենք, կենտրոնացված ջրամատակարարում չկա: Խնդիրը, որն առաջացել է վերջին տարիներին և՛ էկոլոգիական է, և՛ կապված է ցանցի հետ: Դեռ 80-ականներին կառուցված գլխավոր ջրատարը քայքայված է և ջրի մի մասը կորուստ է ունենում: Խնդիրն առաջացավ հատկապես վերրջին տարիներին՝ տեղումներին նվազման հանագամանքով պայամանավորված,- այս մասին Politik.am-ին հայտնեց Օձուն համայնքի Ամոջ գյուղի վարչական ղեկավար Հարություն Գալստյանը:
Նրա խոսքով՝ այն մարդիկ էլ, ովքեր ջուր ունեն, շատ դեպքերում իրենց այգիներն են ջրում, կամ ջուրը բաց են թողնում, ինքն էլ փորձում է մարդկանց միշտ հորդորել փակ պահել ջրի խողովակները, որպեսզի մնացածն էլ գոնե խմելու ջուր կարողանան հաավաքել:
Հարցին, թե ջրի բացակայության պայմաններում ինչպես եմն բնակչները կորողնում հոգալ իրենց կարիքները, Հարություն Գալստյանը պատասխանեց՝ անձրևների ժամանակ գոնե խմելու համար կարողանում ենք ջուր հավաքել, բայց եթե մոտ 2 շաբաթ անձրև չի գալիս, խնդիրը բարդանում է:
«9 բնակավայրից բաղկացած Օձուն համայնքի Արդվի և Հագվի գյուղերի ջրամատակարարման ներքին ցանցն ինչ-որ բարեգործական հիմնադրամի միջոցով մինչև խոշորացումը վերանորգվել է , Օձունը միացած է «Վեոլիա ջրիին» կնտրոնական մատակարարումով, մոտ 300 բնակչություն ւոնեցող Մղարթ գյուղը ընդհանրապես ջուր չունի: Մյուս գյուղերում ջրի խնդիր չկա:
Եթե հնարվոր լինի՝ Ամոջի գոնե ներքի հատվածը օգտվի «Վեոլիա ջրից», ապա վերևի հատվածին բնական աղբյուրը արդեն կբավականացնի»,- ասաց վարչական ղեկավարը:
Նա նաև նշեց, որ բնակչները սեփական միջոցներով չեն կարող խնդրին լուծում տա, ինքն էլ դիմնել է մի կազմակերպության, սակայն 2 տարի է՝ պատասխան չի ստացել: Գյուղի գրանցված բնակիչների թիվը 157 է:



