Ամերիկացի զինվորականները մեկ օրում ոչնչացրել են «Անսար Ալլահ» եմենյան շարժման ապստամբ հութիների հրթիռային կայանքը։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը։
«Անցած 24 ժամում Կենտրոնական հրամանատարության ուժերը հաջողությամբ ոչնչացրել են Իրանի կողմից աջակցվող հութիների հրթիռային կայանքը Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող շրջանում»,- նշվել է հրամանատարության X-ի հաղորդագրությունում։