ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ուկրաինայի համար նոր բանակ...

Դմիտրիևը մեկնում է Նյու Յորք ԱՄՆ-ը փորձում է վերականգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը՝ առաջարկելով երեք հիմնական քայլ։ Այս մասին Axios-ին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Առաջին առաջարկը փոխադարձ «էներգետիկ հրադադարն» է՝ դադարեցնել միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները։ Երկրորդը՝ վերագործարկել Սև ծովի հացահատիկային միջանցքը, իսկ երրորդը՝ կազմակերպել ԱՄՆ–Ռուսաստան–Ուկրաինա եռակողմ բանակցություններ։ Վաշինգտոնն առաջարկել է սկզբում անցկացնել փորձագիտական մակարդակի հանդիպում, որի հնարավոր վայրերից մեկը Աբու Դաբին է։ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է այդ ձևաչափին։ Այս առաջարկներն այժմ պետք է քննարկվեն նաև ռուսական կողմի հետ։ Axios-ի տեղեկությամբ՝ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը սեպտեմբերի 24-ին ժամանելու է Նյու Յորք, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Հանդիպման գլխավոր թեմաներից կլինեն ամերիկյան վերջին առաջարկները։ Սակայն Մոսկվան առայժմ ավելի զուսպ դիրքորոշում ունի։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի բանակցությունների համար անհրաժեշտ պայմանները դեռ ձևավորված չեն։ Այսպիսով, Վաշինգտոնը փորձում է բանակցությունները սկսել ավելի ցածր մակարդակից՝ նախ համաձայնության հասնելով էներգետիկ հարվածների դադարեցման և Սև ծովի միջանցքի հարցերում, ապա գործընթացը տեղափոխել առաջնորդների մակարդակ։