Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխան իրավունքներին, սակայն Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Իրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին», - ասել է Պեսկովը լրագրողներին:
Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի մասնակից է, և աստիճանական վերակողմնորոշումը դեպի այլ ստանդարտներ չի համապատասխանի ԵԱՏՄ ստանդարտներին ամենատարբեր ոլորտներում։
«Ահա թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ շատ կարևոր է ընտրություն կատարել, և շատ կարևոր է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկը չհակասի բոլորիս համար այս կարևոր ինտեգրացիոն միավորման կանոններին, նորմերին և սկզբունքներին», - ընդգծել է նա:



