ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյոք նա մտադիր է կրկին սահմանել այն պատժամիջոցները, որոնք մեղմացվել էին նավթի գները նվազեցնելու նպատակով, հայտարարել է, որ սահմանափակումները կարող են վերականգնվել Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների ավելացմանը զուգընթաց, հաղորդում է Associated Press-ը։
«Շուտով մենք կկարողանանք դա անել, քանի որ նավթն արդեն մատակարարվում է,- լրագրողներին ասել է Թրամփը։- Մենք կկարողանանք դա անել մոտ ժամանակներս»։
Մարտին ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել էր որոշ պատժամիջոցներ ռուսական նավթի որոշակի մատակարարումների նկատմամբ, քանի որ դրա գները կտրուկ աճել էին։ Պատերազմի շարունակմանը զուգընթաց՝ այդ արգելքի գործողության ժամկետը երկարաձգվել էր։



