ԱՄՆ-ը և դաշնակիցները պետք է արագ պատժամիջոցնե...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական Մայք Գարսիան անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը՝ կոչ անելով ԱՄՆ-ին ճանապարհը չբացելու դեպքում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։

«Արցախում առաջին անհրաժեշտության պաշարների՝ սննդի, դեղորայքի և էներգիայի շրջափակումը կարելի է համարել հումանիտար ճգնաժան։ Բայդենի վարչակազմը պետք է կտրականապես դեմ լինի սրան։ Անհրաժեշտ է անհապաղ գործողություններով դադարեցնել շրջափակումը, որը վտանգի տակ է դնում հայերի կյանքը։ Այս պահվածքը օրինաչափություն է, որը բխում է հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արշավից։ ԱՄՆ-ը և մեր դաշնակիցները պետք է անդրադառնան այս ճգնաժամին և արագ պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի դեմ, եթե շրջափակումն անհապաղ չվերացվի»,- նշել է կոնգրեսական Մայք Գարսիան։