ԱՄՆ-ում «TRIPP – եվրասիական փոխկապակցվածությունը ԱՄՆ նոր ռազմավարական լանդշաֆտում» թեմայով կլոր սեղան է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը։
Քննարկմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի և Ղրղզստանի դեսպանները, ինչպես նաև Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Վրաստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի դեսպանատների ներկայացուցիչները, ԱՄՆ Պետդեպարտամենտի, ԱՄՆ Առևտրի նախարարության ներկայացուցիչները և գործարար համայնքի ներկայացուցիչներ։



