ԱՄՆ-ում չեն ընդունել մինչեւ 2025թ. մարտ կառավ...

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի չի ընդունել ամերիկյան կառավարության մինչեւ 2025թ. մարտի 28-ը ֆինանսավորման օրինագիծը։ Հեռարձակումը վարել է C-SPAN հեռուստաալիքը։

Փաստաթուղթը աջակցվել է Կոնգերսի ստորին պալատի 202 անդամների կողմից, 220-ը դեմ է արտահայտվել։ Դրանում ներառված են դրույթներ, որոնց չեն աջակցում դեմոկրատները, ինչպես նաեւ որոշ հանրապետականներ։

Դաշնային կառավարությունը ստիպված է դադարեցնել աշխատանքը, եթե մինչեւ սեպտեմբերի վերջ չընդունվի լիարժեք բյուջե կամ ժամանակավոր ֆինանսավորում հաջորդ ֆինանսական տարվա համար, որն սկսվելու է հոկտեմբերի 1-ին։

Սպիտակ տունը մինչ այդ հայտնել էր, որ հանրապետականների առաջարկած նախագիծը կառավարական հաստատություններին կտրամադրի «[ֆինանսավորման] չարդարացված ցածր մակարդակ ինչպես պաշտպանական, այնպես էլ ոչ պաշտպանական կարիքների համար»։