ԱՄՆ-ի երկու նահանգներում ավելի քան 3 հազար մարդ է սննդային թունավորում ստացել՝ ցիկլոսպորա մակաբույծով վարակված աղցանային կանաչեղեն օգտագործելու հետևանքով։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը։Ըստ տեղեկությունների՝ Միչիգան և Օհայո նահանգներում գրանցվել է հիվանդանոց դիմելու 3001 դեպք, 90 մարդ հոսպիտալացվել է։ Բժիշկները կարծում են, որ զանգվածային լուծի բռնկման պատճառը ցիկլոսպորոզն է՝ աղիքային վարակ, որը հարուցվում է ցիկլոսպորա մակաբույծով։ Այն հանդիպում է տերևավոր կանաչեղենի, մասնավորապես՝ հազարի մեջ, կամ լողավազանի ջրում։Այնուամենայնիվ, հիվանդության ստույգ աղբյուրը որոշելու համար փորձագետներից ժամանակ կպահանջվի։ Ինչպես հաղորդում է «CNN»-ը, սա պայմանավորված է վարակի երկարատև ինկուբացիոն շրջանով, հարուցիչի թեստավորման բարդությամբ, ինչպես նաև ԱՄՆ հանրային առողջապահական հաստատությունների հաստիքների ու ֆինանսավորման կրճատմամբ։



