ԱՄՆ-ում 23-ամյш տրшնսգենդերը զինված հարձшկում...

ԱՄՆ-ի Մինեապոլիսում կրակոցներ արձակած անձը 23-ամյա տրանսգենդեր  Ռոբերտ Վեստման։

NYP-ի տվյալներով՝ նա կրակ է բացել Ավետման կաթոլիկ եկեղեցու վրա, երբ ներսում դպրոցականներ էին։ Կրակոցների հետևանքով զոհվել է երկու երեխա՝ 8 և 10 տարեկան, և վիրավորվել է ևս 17 մարդ, այդ թվում՝ 14 անչափահաս։ Հարձակումից հետո հրաձիգը ինքնասպան է եղել։

Հարձակումից առաջ Վեստմանը լուսանկարվել է զենքով՝ «6 միլիոն (Հոլոքոստի ժամանակ սպանված հրեաներ) բավարար չէ», «Իսրայելը պետք է ընկնի» և Դոնալդ Թրամփին սպանելու կոչ գրություններով։ Գրություններից մի քանիսը ռուսերեն էին։

Լրագրողները նշում են, որ Վեստմանը ոգեշնչվել է Կերչի քոլեջի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովից, որը 2018 թվականի հոկտեմբերին ահաբեկչական հարձակում էր իրականացրել, որի հետևանքով զոհվել էր 19 մարդ։