
ԱՄՆ սենատի Հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է Ուկրաինային անվտանգության ոլորտում 800 մլն դոլարի օգնություն տրամադրել, հաղորդում է The Hill-ը:
Կիևին օգնությունը ներառված է ԱՄՆ 2026 ֆինանսական տարվա պաշտպանական հատկացումների օրինագծի մեջ, որի ընդհանուր արժեքը 852.45 միլիարդ դոլար է։ Օրինագիծը հաստատվել է հանձնաժողովի 26 «կողմ», 3 «դեմ» ձայների հարաբերակցությամբ։
Օրինագիծը նախատեսում է 800 մլն դոլարի անվտանգության օգնություն Ուկրաինային: Եվս 225 միլիոն դոլար կստանան Բալթյան երկրները, սակայն այդ միջոցների մեծ մասը, ի վերջո, կուղղվի նաև Ուկրաինան Ռուսաստանից պաշտպանելուն։