Քաղաքական արատավոր կարուսել
-------------------
Խուզարկություն, դիմակահանդես-շոու, ձերբակալություն, «դատավարություն», կալանք, էլի կալանք, կրկին կալանք, անընդհատ կալանք․․․
Ադրբեջանական պահանջ, կատարում, զիջում, նոր պահանջ, նոր զիջում, էլի զիջում, կրկին զիջում, անընդհատ զիջում․․․
Սրանք են Հայաստանի քաղաքական կյանքի բաղկացուցիչ մասերը:
Սա քաղաքական կարուսել է, որի մեջ ներառված են մի ամբողջ պետություն և մի հինավուրց ժողովուրդ:
Ու որքան շատ են զիջում, այնքան շատ են կալանավորում:
Այս արատավոր ու վտանգավոր ընթացքը կասեցնելու համար անհրաժեշտ է՝ թող զարմանալի չթվա՝ քաղաքականության քաղաքականացում:
Անդրանիկ Թևանյան
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ, 05.11.2026թ.
-------
Ծանուցում. Անդրանիկ Թևանյանի էջը վարում են իր թիմակիցները



