ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է լայնածավալ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման մասին, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային, այլև, հնարավոր է, ամբողջ Եվրոպային։
«Համաձայնագիր կկնքվի, դա մեծ համաձայնագիր կլինի, և այն կվերաբերի ոչ միայն Ուկրաինային, այլև, ես նույնիսկ կասեի, կարող է ընդգրկել ամբողջ Եվրոպան», - լրագրողներին հայտարարել է Թրամփը։
Նա նշել է, որ դա կլինի «հիանալի համաձայնագիր, և բոլորը հիացած կլինեն»։
Խոսելով Ուկրաինայում հակամարտության ավարտի հեռանկարների մասին՝ Թրամփը հայտարարել է. «Կարծում եմ՝ մենք այն բավական շուտ կավարտենք»։



