ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային, խոցել է 142 անօդ...

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Զապորոժիեի մարզում հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) բրիգադի տեղակայման ժամանակավոր վայրին՝ կիրառելով FAB-3000 ավիառումբ. այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

ՌԴ օդատիեզերական ուժերը Սումիի շրջանում հարվածել են էլեկտրական ենթակայանի՝ կիրառելով FAB-500 ռումբ։

Գիշերվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և այն նավերին, որոնք օգտագործվել են ՈւԶՈւ-ին աջակցելու համար։

Զինված ուժերի հարվածների հետևանքով Կիեւի մարզի Բելայա Ցերկով քաղաքում խոցվել է մարտկոցների պահեստավորման օբյեկտ։ Օդեսայի նավահանգստում հարված է հասցվել երկակի նշանակության ապրանքներ Ուկրաինա տեղափոխող բեռնանավի, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերվա ընթացքում երկրի մարզերի վրա խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։