Նոյեմբերի 5-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ընթացքում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով ներկայացումն ընդհատվել է։
Թատրոնից հայտնում են, որ այսօր ժամը 19։00-ին, «Գայանե» բալետը կներկայացվի կրկին։
«Երեկվա ներկայացման համար ձեռք բերված տոմսերը վավեր կլինեն նաև այսօր, կարելի է ներկա գտնվել ներկայացմանը՝ առանց տոմսերը փոխանակելու։
Այն հանդիսատեսները, որոնք կցանկանան վերադարձնել տոմսերը, կարող են դիմել Օպերային թատրոնի տոմսարկղ կամ վերադարձի դիմում ներկայացնել ticket@opera.am էլեկտրոնային հասցեին»,- հայտնում են թատրոնից։



