ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողն ինքնահրկիզվել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան մոտ՝ ի նշան բողոքի Գազայի հատվածում պատերազմի դեմ և մահացել, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իշխանություններին։
Մերձավորների ծանուցումը շարունակվում է, ուստի ռազմաօդային ուժերը չեն հրապարակի նրա անունը մինչև վերջնական ծանուցումից 24 ժամ հետո:
Կոլումբիայի շրջանի հրշեջ և շտապ բժշկական ծառայությունների վարչությունը արձագանքել է կիրակի տեղական ժամանակով ժամը 13:00-ի սահմաններում դեսպանատան մոտ այրվող անձի մասին ահազանգին և հայտնաբերել, որ կրակը մարել է Գաղտնի ծառայության համազգեստավոր ստորաբաժանումը։
Ինքնահրկիզվող օդաչուն գոռացել է «Ազատ Պաղեստին»՝ ընկնելով գետնին։
Նա հոսպիտալացվել է կյանքին վտանգ սպառնացող այրվածքներով։
Դեսպանատանը հայտնել են, որ աշխատակիցներ չեն տուժել:



