
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չհայտարարված այցով ժամանել է Կիև, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Նշվում է, որ Բլինկենը ցանկանում է քննարկել ռազմական օգնության հարցը:
Ավելի վաղ այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն էր տվել Ուկրաինային 675 մլն դոլարի օգնություն հատկացնելու վերաբերյալ նոր փաթեթին: