ԱՄՆ պետքարտուղարը ցանկանում է համոզել G7-ի դի...

Կանադայում տեղի է ունենում G7-ի արտգործնախարարների հանդիպումը, սա G7-ի առաջին հանդիպումն է Դոնալդ Թրամփի իշխանություն վերադարձից հետո, հայտնել է Bild-ը։   Գլխավոր հարցն այն է, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդես կգա որպես խմբի ընկեր, թե ընդդիմախոս։ New York Times-ի տվյալներով՝ Ռուբիոն ցանկանում է համոզել G7-ի դիվանագետներին կենտրոնանալ Ուկրաինայում պատերազմի ավարտի վրա։  G7-ի կազմում են ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Ճապոնիան:  Միացյալ Նահանգների եւ խմբի գծով նրա գործընկերների համար մեկ այլ խնդրահարույց թեմա է Վաշինգտոնի կողմից Կանադայի եւ այլ երկրների դեմ մղվող առեւտրային պատերազմը։ Վերջին շաբաթներին Թրամփը քանիցս Կանադան անվանել է «ԱՄՆ 51-րդ նահանգ» եւ հակականադական մաքսատուրքեր մտցնելը կապել իր էքսպանսիոնիստական հայտարարությունների հետ։ Այն, ինչը սկզբում ընկալվել է որպես անհարգալից կատակ, ձեռք է բերում էլ ավելի լուրջ երանգ. շատ կանադացիներ զգուշանում են, որ ԱՄՆ-ը Թրամփի օրոք իսկապես ձգտում է անեքսիայի։