ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ինքնաթիռը Հայաստանում վայրէջք է կատարել, սակայն Երեւան նա չի մտնի։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ կհանդիպի օդանավակայանի տարածքում։ «Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատեցին ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը տեղի է ունենալու «Զվարթնոց» օդանավակայանի նախագահական սրահում, որտեղ էլ նախատեսվում է Միրզոյանի և Ռուբիոյի մամուլի ասուլիսը։
Հատկանշական է, որ Հայաստան է գալիս ԱՄՆ պետքարտուղարն ու երկրի փաստացի ղեկավարի հետ հանդիպում չի ծրագրվում. համենայն դեպս Նիկոլ Փաշինյան-Մարկո Ռուբիո հանդիպում նախատեսված չէ։ Թերեւս Փաշինյանը չի ցանկացել գնալ օդանավակայան՝ նրա հետ լուսանկարվելու, իսկ ԱՄՆ պետքարտուղարի գրաֆիկն էլ եղել է խիստ ծանրաբեռնված ու ինքնաթիռի փոքր-ինչ դադարից ու անհրաժեշտ կարգավորումներից հետո նա անմիջապես կշարունակի իր ճանապարհը։



