
Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի 457,5 միլիոն դոլար քաղաքացիական անվտանգության նոր օգնություն, որի մի մասը կօգտագործվի վայրագությունների հետաքննությանն աջակցելու նպատակով, ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Բլինքենի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այդ օգնությունը նախատեսված է Ուկրաինայի իրավապահ մարմիններին եւ քրեական արդարադատության մարմիններին աջակցելու համար:
«Այս նոր օգնության մի մասը կշարունակի նաեւ ԱՄՆ-ի աջակցությունը ուկրաինական կառավարության ջանքերին՝ փաստաթղթավորելու, հետաքննելու եւ հետապնդելու ռուսական ուժերի կողմից իրականացված վայրագությունները՝ հիմնվելով Ուկրաինայի քրեական արդարադատության մարմինների հետ մեր երկարամյա հարաբերությունների վրա», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ավելացվել է ԱՄՆ-ի օգնությունը ուկրաինացի իրավապահներին եւ նրանց գործընկերներին՝ ավելի քան 645 միլիոն դոլարով, ասել է Բլինքենը: