ԱՄՆ-ն ու Թուրքիան միավորված են դաշինքով, և նր...
Պենտագոնը հայտարարել է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների կարևոր գործընկերն է ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում։ Ավելին, ԱՄՆ-ը Թուրքիային դիտարկում է որպես կարևոր դաշնակից։
«Երբ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի և Թուրքիայի երկկողմ հարաբերություններին, մենք միշտ ասել ենք, որ Թուրքիան կարևոր գործընկեր և կարևոր դաշնակից է: Մենք կշարունակենք սերտորեն աշխատել թուրք առաջնորդների հետ, թե ինչպես կարող ենք ամրապնդել այդ հարաբերությունները և ապահովել պաշտպանության մեր փոխադարձ կարիքները: ԱՄՆ-ն ու Թուրքիան միավորված են դաշինքով, և նրանք կարևոր գործընկեր են ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում»,-երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պենտագոնի խոսնակ, ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ Փեթ Ռայդերը: