ԱՄՆ-ն ու Իսրայելը մտածում են Գազա խաղաղապահնե...

ԱՄՆ-ն ու Իսրայելը, Գազայի ապագայի պլանի մշակման շրջանակներում, մտածում են ՀԱՄԱՍ-ի դուրսբերումից հետո այդ գոտի խաղաղապահներ ուղարկելու մասին։ Բազմազգ ուժերը կարող են ներառել ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական զորքեր։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գազայի ապագան որոշելու երկրորդ տարբերակը ենթադրում է խաղաղապահ ուժերի ստեղծումը այն գծով, որով վերահսկվում է 1979 թվականին Եգիպտոսի և Իսրայելի միջև կնքված խաղաղության պայմանագրի համաձայն: Երրորդ տարբերակը Գազայի հատվածը ՄԱԿ-ի վերահսկողության տակ դնելն է։

Նշվում է, որ խոսակցությունները դեռ վաղ փուլում են, և շատ բան կարող է փոխվել։ Որոշ ամերիկացի պաշտոնյաներ նման տարբերակները համարում են վաղաժամ կամ քիչ հավանական:

«Երեք տարբերակներն էլ քաղաքական վտանգ են ներկայացնում նախագահ Ջո Բայդենի և այլ երկրների, այդ թվում՝ Ծոցի երկրների համար», – ասվում է հրատարակության մեջ:

Բայդենը կարծում է, որ ամերիկյան զորքերի նույնիսկ փոքր կոնտինգենտի վտանգի տակ դնելը կարող է քաղաքականապես ռիսկային լինել, ասել է աղբյուրը: Գործակալության մեկ այլ աղբյուր հավելել է, որ դեռ պարզ չէ՝ արդյոք արաբական երկրները շահագրգռված կլինեն մասնակցել նման ծրագրերին։