Թեհրանը հաստատում է, որ ԱՄՆ-ն սկսել է վերացնել Իրանի դեմ սահմանված ծովային շրջափակումը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին։
«Իրանի ծովային շրջափակման վերացումն արդեն սկսվել է և անցել գործնական փուլ»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։
Հունիսի 15-ին Իրանի հետ գործարքի կնքման մասին լուրից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ թույլատրում է չեղարկել ամերիկյան ծովային շրջափակումը։ Նույն օրը երեկոյան Press TV հեռուստաալիքը, հղում անելով ծովային ոլորտի իր աղբյուրներին, հայտնել էր, որ իրանական երեք նավթատար տանկեր և իրանական առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված երկու նավ է անցել միջազգային ջրերով՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակումը հանելու պայմանավորվածությունից հետո։



