ԱՄՆ-ն ՌԴ հետ ցանկացած քննարկում կապում է Ուկր...

Երկկողմ հարաբերություններում իրական կարգավորմանը խոչընդոտող «հիմնական պատճառների» լուծման գործում առաջընթացը կանգ է առել: ԱՄՆ պետդքարտուղարությունը կտրականապես հրաժարվում է քննարկել Ռուսաստանի մասնավոր սեփականություն համարվող վեց փաստացի բռնագրավված դիվանագիտական ​​օբյեկտի վերադարձի հարցը։ Ամերիկյան հետախուզական գործակալությունները, դրանք վերցնելով իրենց հսկողության տակ, անօրինական կերպով մերժում են Ռուսաստանի դեսպանի և մեր դիվանագետների մուտքն այդ օբյեկտներ։ Այդ մասին «Կոմերսանտի» հետ հարցազրույցում ասել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ նաև բանակցություններ վարել Ռուսաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման շուրջ, որը, ի դեպ, Վաշինգտոնն ընդհատել էր Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո։

Դարչիևը դժգոհել է, որ այդ և նման մյուս թեմաների շուրջ ցանկացած լուրջ քննարկում Միացյալ Նահանգները կապում է Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի համար նախընտրելի կարգավորման հետ: