ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող...

ԱՄՆ վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել կամ ընդլայնել դրանք Բելառուսի, Հոնկոնգի, Չինաստանի և Իրանի 12 ընկերությունների նկատմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին շարժական զենիթահրթիռային  համալիրների ենթադրյալ մատակարարումների պատճառով։ Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ։

Մասնավորապես, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացու, Չինաստանի չորս բնակչի, Հոնկոնգի երեք ընկերության նկատմամբ։ Բացի այդ, գործող պատժամիջոցներն ընդլայնվել են Իրանի մեկ քաղաքացու և Բելառուսի ու Իրանի երկու ընկերությունների նկատմամբ։

Ըստ ԱՄՆ իշխանությունների վարկածի՝ շարժական զենիթահրթիռային համալիրներ են մատակարարվել Չինաստանից  Իրանին, իսկ այդ գործարքում բելառուսական ընկերությունն օգտագործվել է որպես միջնորդ: