ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը պլանավորում է Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյի նկատմամբ մեղադրանք առաջադրել մայիսի 20-ին: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ, մեղադրական եզրակացությունը պետք է հավանության արժանանա երդվյալ ատենակալների կողմից։
Ավելի վաղ Semafor պորտալը հաղորդել էր, որ Կուբայի վրա ԱՄՆ-ի ճնշման նոր արշավը ներառում է Ռաուլ Կաստրոյի դեմ առաջիկա մեղադրական եզրակացությունը։
Իր հերթին The New York Times-ը, հղում անելով իրազեկ աղբյուրների, չի բացառել, որ Կաստրոյի նկատմամբ կարող է կիրառվել վենեսուելականի նման սցենար։
94-ամյա Ռաուլ Կաստրոն Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբայրն է։ Նա Կուբայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2008-ից մինչև 2018 թվականները։
Անցյալ շաբաթ ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Ռեթքլիֆն այցելել է Կուբա և, ըստ Financial Times-ի, բացատրել, որ Կուբայի իշխանությունները դեռևս կարող են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար։
Իսկ ամերիկյան Axios պորտալը, հղում անելով հետախուզական տվյալները, հաղորդել էր, որ Կուբան գնել է ավելի քան 300 ռազմական անօդաչու թռչող սարք։
Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը հայտարարել է, որ երկրի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության պարագայում կարող է տեղի ունենալ «արյունալի սպանդ»։



