Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար, և որ Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա պետք է դադարեցվեն։
Ինչպես հաղորդում է Իրանի ԱԳՆ-ն, Արաղչին այս հայտարարությունն արել է Թուրքիայի, Իրաքի և Եգիպտոսի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցների ընթացքում։
«Արաղչին այս հեռախոսազրույցների ընթացքում ընդգծել է ԱՄՆ-ի պատասխանատվությունը համաձայնագրի իրականացման համար՝ միաժամանակ շեշտելով Լիբանանի դեմ (Իսրայելի կողմից իրականացվող) ագրեսիայի և ապակայունացնող հարձակումների լիարժեք դադարեցման անհրաժեշտությունը»,- նշվում է հայտարարության մեջ։
ԱՄՆ-ն և Իրանը պաշտոնապես հաստատել են, որ համաձայնության են հասել խաղաղության հաստատման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման շուրջ։ Ստորագրման արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ փաստաթուղթը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Իսրայելը, սակայն, հայտարարել է, որ չի պատրաստվում դուրս բերել զորքերը հարավային Լիբանանից։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախազգուշացրել է, որ «եթե Իրանը Լիբանանում իրադարձությունների պատճառով հարձակվի Իսրայելի վրա, մենք կպատասխանենք ամբողջ ուժով»։



