ԱՄՆ-ն կարող է Ուկրաինա մատակարարել մեկ «Երկաթ...

Իսրայելական արտադրության «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգերն առայժմ Վաշինգտոնի կողմից չեն տրամադրվել Կիեւին, բայց մեկ նման համակարգ, հարցապնդումն ստանալուց հետո, կուղարկվի Ուկրաինա։ Այս մասին ասել է ԱՄՆ Ցամաքային զորքերի տիեզերական եւ հակահրթիռային պաշտպանության հրամանատարության պետ, գեներալ-լեյտենանտ Դենիել Քարբլերը։

Գեներալի խոսքով, որը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի կոմիտեի լսումներում, ամերիկյան ցամաքային զորքերում կա «Երկաթե գմբեթ» մեկ մարտկոց, որը, համապատասխան հարցապնդումն ստանալուց հետո, կարելի է ուղարկել Ուկրաինա։ Ցամաքային զորքերում ընդամենը երկու նման մարտկոց կա, բայց դրանցից մեկի վրա այժմ նոր սարքավորում է տեղադրվում։

Լսումներին ներկա գտնվող՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի տիեզերքի գծով օգնական Ջոն Փլամբը հայտարարել է, որ տեղյակ չէ, թե արդյոք «Երկաթե գմբեթ» համակարգերն առաջարկվել են Կիեւին։