Վաշինգտոնը հանդիպում էր կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար: Այդ մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը:
«Մենք ուրախ ենք, որ Մամեդյարովի և Մնացականյանի միջև բանակցությունները տեղի են ունեցել Միացյալ Նահանգներում: Հանդիպման նպատակն էր աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շարունակմանը», - ասել է դեսպանը:
Նա գոհունակություն է հայտնել, որ Մամեդյարովը և Մնացականյանը պայմանավորվել են առաջիկայում հերթական հանդիպումն անցկացնել:



