ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ՝ Իսրայելի անվտանգության վերաբերյալ Միացյալ Նահանգների շարունակական հանձնառությունը վերահաստատելու համար։
Պետքարտուղարը քննարկել է Գազայի հատվածին, Լիբանանին և Սիրիային վերաբերող հիմնական հարցերը։
«Բացի այդ, պետքարտուղարը քննարկել է Իրանի չարամիտ ազդեցությանը հակազդելու կարևորությունը», - նշել է Պետդեպարտամենտը։
Կողմերը համաձայնել են, որ իրենց երկրների միջև շարունակական սերտ համագործակցությունը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման համար։



