ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնագրի կնքմանը. Թր...

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը մոտ են համաձայնագրի կնքմանը։

«Եղել են ժամանակներ, երբ կարծում էինք, որ մոտ ենք համաձայնագրին, բայց դա չէր ստացվում։ Հիմա իրավիճակը փոքր-ինչ այլ է», — ասել է նա Սպիտակ տանը առողջապահության հասանելիությանը նվիրված միջոցառման ընթացքում։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը հավելել է, որ համաձայնագրի կնքման հավանականությանը հավատում են նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրները։ Թրամփը նաև նշել է, որ իրանական կողմի հետ ընթանում են լայնածավալ բանակցություններ։