ԱՄՆ-ն դեմ է Թայվանում ստատուս քվոն փոխելու ցանկացած միակողմանի ջանքերի, հատկապես՝ ուժի միջոցով, իսկ Թայվանի նկատմամբ նրա քաղաքականությունը չի փոխվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հարավարեւելյան Ասիայի գործընկերների հետ հանդիպմանը, փոխանցում է Reuters-ը։
«Մենք եւ ամբողջ աշխարհի երկրները կարծում ենք, որ ոչ ոք էսկալացիա չի ցանկանում եւ դա կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, որոնք չեն բխում որեւէ մեկի շահերից, այդ թվում՝ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամների եւ Չինաստանի»,- ասել է Բլինքենը:
Հինգշաբթի Չինաստանը մի քանի հրթիռ էր արձակել Թայվանի շուրջ երբեւէ տեղի ունեցած ամենամեծ զորավարժությունների ժամանակ, իսկ արտգործնախարար Վան Ին հայտարարել էր, որ Չինաստանը գործադրել է դիվանագիտական բոլոր ջանքերը՝ ճգնաժամը կանխելու համար, սակայն իր հիմնական շահերը ոտնահարել թույլ չի տա։
Բլինքենը գտնվում է Կամբոջայում է ավելի քան 27 երկրների՝ անվտանգության հարցերով հանդիպման շրջանակներում, որին նախատեսվում է քննարկել պարենային ճգնաժամը, Թայվանի նեղուցի կայունությունը եւ ճգնաժամը Մյանմարում։



