«Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ չեն լուծ...

Նավագնացությունը Հորմուզի նեղուցով կվերականգնվի սովորական ռեժիմով միայն այն բանից հետո, երբ լուծվեն Իրանի բոլոր խնդիրները։ Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոհբերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հորմուզի նեղուցը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել երկրի խնդիրները», - նշել է Մոխբերը, որի խոսքերը մեջբերել է IRNA գործակալությունը։

Նա հավելել է, որ Թեհրանը փոխում է իր ռազմավարությունը՝ համաչափ հակառակորդի ռազմավարության փոփոխությանը: Ինչպես նշել է Մոհբերը, Իրանի գործողությունները կարող են բազմազան լինել, սակայն Իրանի ղեկավարությունն անում է ամեն ինչ, ինչը բխում է պետության լավագույն շահերից: