Իրանը ուսումնասիրում է ԱՄՆ-ի դիրքորոշումը և ա...

Անուղղակի երկխոսությունն Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև շարունակվում է, կողմերը փոխանակվում են գրավոր ուղերձներով։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Բանակցային գործընթացը շարունակվում է, կողմերը միջնորդների միջոցով ուղերձներ են փոխանակում», - ասել է նա։

Արաղչին հավելել է, որ Թեհրանը ներկայացրել է իր առաջարկը՝ այսպես կոչված յոթնօրյա պլանը, իրանական ներկայացուցիչները լսել են ամերիկյան կողմի կարծիքն այս կապակցությամբ։

«Ներկայում մենք ուսումնասիրում ենք ԱՄՆ-ի դիրքորոշումը, և, կարծում եմ, մենք պատասխան կտանք առաջիկա մի քանի օրվա ընթացքում», - ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը։