
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նպատակ ունի Ուկրաինայում հրադադարի հասնել մինչև ապրիլի 30-ը՝ Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրվա ավարտը, գրում է բրիտանական The Economist ամսագիրը։
Պարբերականը նշում է Թրամփի աշխատանքի 10 առաջնահերթ ուղղությունները նրա նախագահության առաջին 100 օրվա ընթացքում՝ դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում, փակել Միացյալ Նահանգների հարավային սահմանը, անօրինական ներգաղթյալների արտաքսման լայնածավալ արշավ սկսել, Կանադայից և Մեքսիկայից ապրանքների 25% մաքսատուրքեր սահմանել, նվազեցնել գնաճը, մեծացնել նավթի արդյունահանման մակարդակը, չեղարկել նախկին վարչակազմի կողմից կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին ուղղված որոշումները, սեռը փոխած անձանց արգելել մասնակցել սպորտային մրցումներին, չեղարկել ծննդյան իրավունքով քաղաքացիություն տալու կարգը, ինչպես նաեւ ներել 2021 թվականին Կապիտոլիումի վրա գրոհելու մեջ մեղադրվողներին:
Այս բոլոր առաջադրանքներից ամսագիրն առանձնացրել է միայն մեկը՝ Կապիտոլիումի վրա հարձակման 1500 մասնակիցների ներումը: Թրամփն այս որոշումն ընդունել է հունվարի 20-ին իր երդմնակալության արարողությունից անմիջապես հետո: The Economist-ը նշում է, կա առաջընթաց ԱՄՆ-Մեքսիկա սահմանի ապօրինի անցումների դեմ պայքարում և «փոքր առաջընթաց» Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում: