ԱՄՆ-ն` որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր, լրջորեն է վերաբերում իր պատասխանատվությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և պատրաստ է կողմերին օգնել խնդրին խաղաղ լուծում տալու հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, փոխանցում է TASS-ը:
Իսկ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների` ԱՄՆ-ում հավանական հաջորդ հանդիպման մասին Քենթն ասել է.
«Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը, չեմ կարող ասել, թե կողմնորոշվել ենք տեղի հարցում: Բայց համոզված եղեք, որ ԱՄՆ-ն լրջորեն է վերաբերվում իր պարտականություններին: Մենք ցանկանում ենք աջակցել մի գործընթացի, որը կհանգեցնի հակամարտության խաղաղ լուծմանը»:



