ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն սկսվի, եթե սպ...

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ վերջնական գործարքի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե Վաշինգտոնի սպառնալիքները շարունակվեն։

«Միլիոնավոր հպարտ իրանցիներ հավաքվել էին՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ այաթոլլա Խամենեիին և նրա ժառանգությանը։ Ո՛չ նրանք, ո՛չ էլ մեր խիզախ զինված ուժերը չեն ենթարկվում սպառնալիքների։ Փոխըմբռնման հուշագրի 13-րդ պարբերությունը հստակ նշում է. վերջնական գործարքի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե սպառնալիքները շարունակվեն։ Հարգեք ձեր ստորագրությունը», — գրել է նախարարը X սոցցանցում իր էջում։

Իրանը և ԱՄՆ-ը հունիսի 18-ի գիշերը հեռավար կերպով ստորագրել են հուշագիր, որը նախատեսում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտը։ Հուշագիրը նաև սահմանում է ժամկետներ, թե երբ ԱՄՆ-ը կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավարկությունը Հորմուզի նեղուցում։ Գլխավոր միջնորդները Պակիստանն ու Կատարն են։