ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները կրկին...

Վաշինգտոնի և Կիևի պատվիրակությունները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում քննարկում են Սև ծովի տարածքում հրադադարի մասին, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրին։

«ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակություններն Էր Ռիադում բանակցությունների ևս մեկ փուլ են անցկացնում՝ քննարկելու Սև ծովում հրադադարի և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների դադարեցումը 30 օրով»,- ասվում է հրապարակման մեջ։

Նախօրեին նույն վայրում կայացել էին ամերիկյան և ռուսական պատվիրակությունների 12-ժամյա բանակցությունները, որոնց նախորդել էին ռուս-ուկրաինական բանակցությունները: