ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը մոտ է ավարտին։ Այս մասին հայտնում է ամերիկյան Daily Beast թերթը։
Daily Beast-ը, վկայակոչելով չորս աղբյուր, հայտնել է, որ Ջո Բայդենը սենատոր Լինդսի Գրեհեմին պատասխանատու է նշանակել Իրանի հետ համաձայնագրի նոր ծրագրի նախապատրաստման համար:
Երկու աղբյուրներ պարբերականին պատմել են, որ Բայդենի եւ Գրեհեմի ջանքերի մի մասը հիմնված է օտարերկրյա կողմերի, այդ թվում ՝ այլ երկրների որոշ պաշտոնյաների գաղափարների եւ կարծիքների վրա:
Հաղորդվում է նաև, որ մինչ Պետդեպարտամենտը, պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ կառավարության այլ հաստատություններ պատասխանատու են Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների մանրամասն կառավարման համար, սենատոր Գրեհեմը նաև պատասխանատու է Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր համաձայնագրի ռազմավարական ծրագրի նախապատրաստման համար: