
Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Լիբանանի ղեկավարության հետ կքննարկի Իսրայելի հետ հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզը, որը նախատեսում է «Հեզբոլլահ» շիական շարժման զինաթափում։
Ինչպես հայտնել է Asharq al-Awsat թերթը, ամերիկացի պատվիրակը, ով արդեն ժամանել է Բեյրութ, օգոստոսի 18-ին բանակցություններ կվարի երկրի նախագահ Ջոզեֆ Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ։
Ըստ պարբերականի տվյալների՝ հանրապետության կառավարությունը, որն օգոստոսի 5-ին հավանություն է տվել մինչև 2025 թվականի վերջ «Հեզբոլլահի» զենքը լիբանանյան բանակին հանձնելու ծրագրին, հույս ունի, որ պատվիրակը դրա դիմաց զիջումների կհասնի Իսրայելից, որը կսկսի իր ուժերի փուլային դուրսբերումը Լիբանանի հարավում գտնվող հինգ օկուպացված շրջաններից։