
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ասել է, որ ԱՄՆ-Չինաստան առևտրային մաքսատուրքերի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, ինչը կարող է պահանջել հեռախոսազրույց նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի միջև: Այս մասին Բեսենթը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մենք ավելի շատ բանակցություններ կունենանք նրանց հետ, և ես կարծում եմ, որ ինչ-որ պահի կարող է հեռախոսազրույց լինել նախագահի և նախագահ Սիի միջև»,- ասել է նա:
Մայիսի 11-ին Ժնևում ավարտվեցլ են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկօրյա առևտրային բանակցությունները։ Բանակցություններից հետո կողմերը հայտարարել են «զգալի առաջընթացի» և առևտրային դեֆիցիտի կրճատման պայմանավորվածության մասին։
Ապրիլի սկզբին Միացյալ Նահանգները բոլոր չինական ապրանքների մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 145%: Չինաստանը պատասխանել է՝ 125% մաքսատուրքեր սահմանելով ամերիկյան ապրանքների վրա։