Ամերիաբանկը ներգրավել է 150 միլիոն եվրոյի ֆինանսավորում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից։ Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանի մասնավոր հատվածում երբևէ իրականացված ամենախոշոր գործարքն է: Վարկն Ամերիաբանկին հնարավորություն կտա ֆինանսավորել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին՝ առավել ուշադրություն դարձնելով մարզերի հաճախորդներին և նոր վարկառուներին։
ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի գործակցությունն ավելի քան 15 տարվա պատմություն ունի: Համատեղ աշխատանքի ոլորտները բազմազան են՝ կանանց կողմից վարվող բիզնեսների և ՓՄՁ-ների ֆինանսավորումից մինչև կանաչ տնտեսության ֆինանսավորմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված վարկային ծրագրեր:



