Ամերիաբանկը, որպես սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն հետևում է
առողջապահական նորմերին և առաջնորդվում բացառապես բոլորիս առողջության առաջնայությամբ:
Ստեղծված իրավիճակում Բանկը որոշում է կայացրել երկարաձգել «Ամերիա Սերունդ 12» ծրագրի դիմումների
ընդունման վերջնաժամկետը` մինչև ս.թ. մարտի 29-ը ներառյալ:
Ժամկետի հետաձգումը ծրագրին մասնակցելու հնարավորություն կընձեռի նաև այն երիտասարդներին, ովքեր
դեռևս չեն հասցրել լրացնել իրենց դիմումները:
Ծրագրի վերաբերյալ մանրամասներին, ինչպես նաև դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ.
https://generationa-arm.ameriabank.am/