Ամենապայծառ ու լուսավոր տոնի առթիվ իմ ջերմ և...

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը  Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:

«Ամենապայծառ ու լուսավոր տոնի առթիվ իմ ջերմ և սրտանց շնորհավորանքներն եմ հղում մեր բոլոր փոքրիկներին:

Վերջին տարիներին Արցախի ամենամեծ ձեռքբերումներից եմ համարում ծնունդների թվի ավելացումը: Այս քաղաքականությունը, միանշանակ, պարտավոր ենք շարունակել, քանի որ յուրաքանչյուր երեխայի ծնունդ մեր հայրենիքի վաղվա օրն է, մեր հուսալի և երաշխավորված ապագայի հիմքը:

Անցած տարիների ընթացքում մեծ ջանքեր են ուղղվել մեր երեխաների երջանիկ մանկության համար անհրաժեշտ միջավայր ստեղծելուն, բայց պետք է խոստովանենք, որ անելիքներ դեռ շատ կան: Եվ պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի նրանք ապրեն բարեկեցիկ ու պաշտպանված հայրենիքում:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր փոքրիկներին այս ջերմ ու գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում առողջություն, անհոգ մանկություն և լուսավոր ապագա»,- գրել է Հարությունյանը: